Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

32 հայտ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին

32 հայտ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին
14.06.2017 | 10:33

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։

Ըստ այդմ մրցույթին դիմել է 32 ՀԿ։ Հայտերից 11-ը ստացվել են «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում, 5-ը՝ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում, 4-ը՝ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում, 7-ը՝ «Մաքուր Հայաստան», 1-ը՝ «ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր», 4-ը՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգերում։
Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ներկայացված հայտերը և կորոշեն հաղթողներին։

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ