Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ գերագույն դատարանը մեկ շաբաթ տվեց՝ միգրացիոն հրամանագրի հիմնավորումները ներկայացնելու

ԱՄՆ գերագույն դատարանը մեկ շաբաթ տվեց՝ միգրացիոն հրամանագրի հիմնավորումները ներկայացնելու
14.06.2017 | 19:26

ԱՄՆ գերագույն դատարանը երեկվա որոշմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս մեկ շաբաթ է տվել՝ մեծ մասամբ մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես սահմանափակելու հրամանագրի հիմնավորումները ներկայացնելու համար:


Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, ինչպես հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր Իրաքը, արգելափակվել է նահանգային դատարանի կողմից անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով: Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանին խնդրել է չեղյալ համարել վճիռները և վերականգնել միգրացիոն սահմանափակումները: Վարչակազմի խնդրանքը բավարարելու համար պահանջվում է Գերագույն դատարանի 9 դատավորներից առնվազն 5-ի համաձայնությունը:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ