Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանում 10 օրով կալանավորվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրենը

Ռուսաստանում 10 օրով կալանավորվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրենը
14.06.2017 | 19:28

Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի տնօրեն Ռոման Ռուբանովի նկատմամբ 10-օրյա վարչական կալանք է սահմանել՝ երկուշաբթի օրը Մոսկվայի Սախարովի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար:

Հունիսի 12-ին, Ռուսաստանի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ եղան, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ազատազրկվեց 30 օրով։

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ