Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքական մամուլում ատելություն սերմանող հոդվածներում գլխավոր թիրախը հայերն են

Թուրքական մամուլում ատելություն սերմանող հոդվածներում գլխավոր թիրախը հայերն են
14.06.2017 | 19:43

Թուրքիայում «Մեդիայում ատելություն սերմանող հրապարակումների հետազոտության» նախագծի շրջանակներում ներկայացվել է 2017-ի հունվար-ապրիլ հաշվետվությունը։ Ստամբուլի հայկական «Ակօսը», տեղեկացնում է, որ այդ ընթացքում թուրքական մամուլում տեղ է գտել էթնիկ կամ կրոնական խմբերին թիրախավորած 1876 հրապարակում։ Ատելություն սերմանող հրապարակումներում ամենաշատը հայերն են թիրախ դարձել՝ 439 հրապարակում։ 2-րդ տեղում սիրիացիներն են՝ 433 հրապարակումով և հրեաները՝ 298 հրապարակումով։


Քրիստոնյաների դեմ ատելություն սերմանող 210, իսկ հույների դեմ՝ 198 հրապարակում է եղել։ Հայերին դեմ ատելություն ու թշնամանք սերմանող հրապարակումներում հիմնականում անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, հայերին ասոցացրել են քրդական PKK-ի ու ահաբեկչության հետ։ Հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք պարունակող պարբերականների մեջ առաջատարը Yeni Akit-ն է, հաջորդում են Milli Gazete-ն, Yeni Soz Yeni Cag և Dırılıs Postası պարբերականները։

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ