ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի մերձակայքում հրազենային կրակոցներից վիրավորվել է հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը: Նա Ներկայացուցիչների տանը հանրապետականների երրորդ բարձրաստիճան կոնգրեսականն է:
Միջադեպը տեղի է ունցել Վաշինգտոնին կից Ալեքսանդրիա քաղաքում: Կոնգրեսի երկու տասնյակ անդամներ, աշխատակիցներ, խորհրդականներ բեյսբոլ են խաղացել, երբ անհայտ անձը նրանց վրա կրակ է բացել: Հանրապետական կոնգրեսականն ու ևս երկու մարդ վիրավորվել են: Ալեքսանդրիայի ոստիկանության հաղորդմամբ, հարձակվողը ձերբակալված է: Կոնգրեսականին արդեն վիրահատել են, և նրա վիճակն այժմ կայուն է: Նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում գրել է. «Կոնգրեսականը թեև ծանր վիրավորվել է, սակայն ամբողջությամբ կվերականգնվի»: Ականատեսների վկայությամբ, «ենթադրաբար սպիտակ տղամարդը» կրակել է հրացանից՝ արձակելով առնվազն 60 կրակոց: