Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իտալիան չի արգելի ներգաղթյալների մուտքը Հռոմ

Իտալիան չի արգելի ներգաղթյալների մուտքը Հռոմ
15.06.2017 | 00:50

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է Հռոմի քաղաքապետի՝ մայրաքաղաքում ներգաղթյալների ընդունման արգելք սահմանելու դիմումը:
Երեքշաբթի Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին պահանջել է ՆԳՆ-ից դադարեցնել քաղաքում Իտալիա ժամանող ներգաղթյալների տեղակայումը: Facebook-ի իր էջում Ռաջին «անհնարին, անգամ՝ ռիսկային» է անվանել ներգաղթյալների ընդունման նոր կենտրոնների ստեղծման գաղափարը, քանի որ իտալական հասարակությունը «չի կարող թույլ տալ ստեղծել էլ ավելի շատ սոցիալական լարվածություն»:

Ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչը հայտարարել է. «Շատ քաղաքներ բարդ իրավիճակում են, բայց մայրաքաղաքը նույնպես պետք է մասնակցի դրան: Ներգաղթյալների հոսքը չի դադարում, իսկ այս տարի մենք պետք է պատրաստ լինենք ևս 200 հազար ներգաղթյալի ընդունման»:
Նախարարությունում ընդգծել են, որ տեղյակ են դժվարությունների մասին, սակայն ոչինչ չեն կարող անել, և ավելին, նշել են, որ Հռոմը պետք է ընդունի լրացուցիչ երկու հազար ներգաղթյալ:

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ