Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը ՆԱՏՕ-ի գործողություններին պատասխան է խոստացել

Պուտինը ՆԱՏՕ-ի գործողություններին պատասխան է խոստացել
15.06.2017 | 01:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գործողություններին համարժեք պատասխան կտա հավասարակշռության պահպանման համար:

«Ռուսաստանի համար կա երկու վտանգ: Առաջինը` ՆԱՏՕ-ի հակահրթիռայինների տեղադրումը մեր սահմանին մոտ տարածքում, արևմտաեվրոպական երկրներում: Երկրորդ վտանգը հակահրթիռային մեկնարկային սարքերը կարող են մի քանի ժամում վերագործարկվել որպես ատոմային հրթիռային համակարգեր: Մենք ստիպված կլինենք զարգացնել մեր հարվածային հրթիռային համակարգերը, որոնք կկարողանան հաղթահարել ցանկացած հակահրթիռային համակարգ և կպահպանենք այսպես կոչված մարտավարական հավասարակշռությունը»,- հայտարարել է Պուտինը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ