Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռիչարդ Միլսը հանդիպել է «Ելքի» պատգամավորներին

Ռիչարդ Միլսը հանդիպել է «Ելքի» պատգամավորներին
15.06.2017 | 01:50

Հունիսի 14-ին «Ելք» դաշինքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին:

Դաշինքի ղեկավարները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր։ Զրույցում դեսպանը նշել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի վստահությանն արժանանալու և թե Ազգային ժողովում, թե Երևանի ավագանու կազմում տեղեր զբաղեցնելու համար: Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Երևանի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ