Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը

Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը
16.06.2017 | 02:33

Հունիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մարտին նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են 2018 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքները՝ ԱԳ նախարարը նշել է, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցներ կատարում են նախատեսված աշխատանքները։

Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը: 2015-ին Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանի և կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է գալիք գագաթնաժողովի հաջող կազմակերպման համար: Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերին, Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին:

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ