Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանի ՊՆ-ն՝ ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին

Ռուսաստանի ՊՆ-ն՝ ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին
17.06.2017 | 09:40

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման մասին՝ մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանի ուղղությամբ ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով։

Տեղեկությունը ստուգվում է։ Ալ-Բաղդադին, որի իրական անունն Իբրահիմ Ավադ ալ-Բադրի է, հայտնի դարձավ 2014 -ի հուլիսին, երբ Մոսուլում ԻՊ-ի զավթած մզկիթում առաջին անգամ հռչակեց «իսլամական խալիֆայության» ստեղծումը։ Դրանից ի վեր լրատվամիջոցները մի քանի անգամ նրա ոչնչացման մասին տեղեկություններ են հրապարակել, որոնք չեն հաստատվել։

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ