Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բրայզա. ԱՄՆ ղեկավարությունում չկա քաղաքական գործիչ, որ կարող էր զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ

Բրայզա. ԱՄՆ ղեկավարությունում չկա քաղաքական գործիչ, որ կարող էր զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ
17.06.2017 | 10:45

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան սխալ է համարում կարծիքը, թե 25 տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա:

«10 տարի առաջ մշակվել և համաձայնեցվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ: Դա միակ աշխատանքային փաստաթուղթն է, որը հիմնարար հավասարակշռություն է ստեղծում հակամարտության լուծման հարցում: Խնդիրն այն է, որ նախագահները չեն վստահում միմյանց: Կողմերը պետք է փոխզիջման գնան հակամարտության լուծման համար: Հակամարտության լուծման հարցում միջնորդության և լիդերության գործառույթ կարող են ստանձնել կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ը: Սակայն, ԱՄՆ ղեկավարությունում չկա քաղաքական գործիչ, որ կարող էր զբաղվել այդ խնդրով»,- ասել է Բրայզան, հայտնում է ԱՊԱ-ն:

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ