Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
18.06.2017 | 02:05

Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում՝ ասել է ՀՀ ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:


«Երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել կայուն: Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, նա ունի գիտակցություն: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ: Կարող ենք ասել, որ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ