Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոգերինի. ԵՄ-ն կոչ է անում Կատարի ճգնաժամը կարգավորել երկխոսությամբ և առանց լարվածության

Մոգերինի. ԵՄ-ն կոչ է անում Կատարի ճգնաժամը կարգավորել երկխոսությամբ և առանց լարվածության
19.06.2017 | 22:09

Եվրամիությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար ուղիղ բանակցություններ սկսել, լարվածությունը մեղմել և աջակցել Քուվեյթի միջնորդական ջանքերին՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք բոլորին կոչ ենք անում լարվածությունը մեղմել և ուղիղ երկխոսություն սկսել: ԵՄ-ն ուղղակիորեն շահագրգռված է Պարսից ծոցի երկրների միմյանց հետ համագործակցությամբ: Նրանք բոլորը մեր գործընկերներն են ահաբեկչության դեմ պայքարում, տնտեսության ոլորտում, նրանք նաև մեր գործընկերներն են տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման փորձերում: Ցանկացած դժվարություն, ցանկացած լարվածություն, իսկ դա մշտապես առկա է, պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների, երկխոսության, ընդհանուր միջոցների որոնման ճանապարհով և քաղաքական փոխգործակցության շրջանակում»,- լրագրողներին ասել է Մոգերինին:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ