Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իգոր Պոպով. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ են ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների շարունակմանը

Իգոր Պոպով. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ են ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների շարունակմանը
19.06.2017 | 22:16

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կողմ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակությանը՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ կողմերի միջև քաղաքական երկխոսությունը կշարունակվի: Այդ հարցը մենք քննարկել ենք և Բաքվում, և Երևանոմ: Քննարկումների արդյունքում կարելի է ասել, որ երկու երկրների նախագահները կողմ են խաղաղ բանակցությունների շարունակությանը»,- ընդգծել է Պոպովը: ԵԱՀԿ ՄԽ-ի լուրջ անհանգստությունն է հայտնել հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ:


«Մենք շատ ենք ցավում՝ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների համար, որոնք տեղի են ունենում տարածաշրջան համանախագահների այցի նախաշեմին: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն: Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի լարվածությունը նվազի»,- ընդգծել է Իգոր Պոպովը:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ