Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գիա Կանչելի. Կարծում եմ՝ սա կլինի Հայաստան իմ վերջին այցը

Գիա Կանչելի. Կարծում եմ՝ սա կլինի Հայաստան իմ վերջին այցը
19.06.2017 | 22:22

Վրացի հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին Հայաստան է ժամանել՝ իրեն նվիրված փառատոնի կապակցությամբ։ Հունիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է. «Վերջին անգամ ես Երևանում եղել եմ 7 տարի առաջ, և քանի որ բավական պատկառելի տարիք ունեմ, այնքան էլ հույս չունեի, որ ինձ ևս մեկ անգամ բախտ կվիճակվի լինել այս քաղաքում և այս երկրում, որտեղ շատ մտերիմ ընկերներ ունեմ։ Ցավոք, շատերն արդեն ողջ չեն։ Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ սա կլինի Երևան իմ վերջին այցելությունը։ Նկատի ունեմ իմ առողջական վիճակը։ Դե, իսկ եթե Աստված կամենա, և ես ևս մեկ անգամ այստեղ հայտնվեմ, երջանիկ կլինեմ»: Կանչելիի խոսքով՝ ինքը ծանոթ էր ընդամենը մի քանի հայ ականավոր արտիստների, սակայն մտերիմ է եղել մի խումբ հայ կոմպոզիտորների հետ՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի։ «Ես այժմ չեմ կարող բոլորին նշել, սակայն այդ ամենը կապված է եղել Դիլիջանում իմ կյանքի, Կոմպոզիտորների ստեղծագործական տան հետ, որտեղ ես տարիներ շարունակ սիստեմատիկ այցելում էի»,- հավելեց արտիստը։


Գիա Կանչելիին նվիրված փառատոնը տեղի է ունենում Երևանում, հունիսի 18-20-ին։ Փառատոնի շրջանակում երկու սիմֆոնիկ համերգ և մեկ կամերային երեկո տեղի կունենա, որոնց ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ