Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
20.06.2017 | 23:20

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը ԵՄ-ին պաշտոնապես խնդրել է դադարեցնել Թուրքիայի հետ միություն մուտք գործելու շուրջ բանակցությունները՝ ասված է հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունում: Հաշվի առնելով Թուրքիայում ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և նախագահի լիազորությունների ընդլայնումը, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնաժողովն ու ազգային կառավարությունները կոչ են անում պաշտոնապես Թուրքիայի հետ դադարեցնել ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթն իրականացվի առանց փոփոխությունների։

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձևին։ Փաստաթուղթը խորհրդարանի ամբողջական կազմի քննարկմանը կներկայացվի հուլիսին:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ