Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ հետ ՀՀ վիզային ռեժիմի ազատականացումը ամիսների հարց չէ

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ հետ ՀՀ վիզային ռեժիմի ազատականացումը ամիսների հարց չէ
20.06.2017 | 23:25

Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից` պետք է զինվել համբերությամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես հասկանում եմ, որ այս հարցը շատ կարևոր է բոլոր հայերի համար, թեև վերջերս մի հոդված տեսա հայկական ԶԼՄ-ներից մեկում, որում ասվում էր` «հայերը հիմնականում անտարբեր են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ»: Դրա մասին ես խոսում եմ ժպիտով, որովհետև այս հայտարարությունները, որոնք երբեմն անցնում են ձեր ԶԼՄ-ներով, ցույց են տալիս` վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները մի բան են, որոնց վերաբերյալ որոշ մարդիկ լարվում են»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը: Նա, օգտագործելով առիթը, վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ շնորհավորեց Վրաստանին և ՈՒկրաինային: «Նրանք խիզախ են ու ճիշտ որոշումներ կայացրին 2013-ին և հիմա կարող են օգտվել դրանից»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: Վերադառնալով Հայաստանին` ԵՄ դեսպանը նշեց, այս հարցում շատ բան կախված է նաև երկրում կատարվող աշխատանքից:


«Երբ խոսում ենք Հայաստանի դեպքի մասին` շատ է օգտագործվում համբերություն բառը: Մենք պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին, ամիսներին, որ համբերությունն անհրաժեշտ է, բայց խնդիրը դրված է օրակարգում: Ոչ ոք չի հանել վիզային ռեժիմի ազատականացման հարցն օրակարգից: Բայց դա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը: Վրաստանի և ՈՒկրաինայի փորձը ցույց է տալիս` վիզայի ազատականացմանը մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ, լուրջ պայմանավորվածություններ: Սա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը` արդյոք ժամանակը չէ՞ սկսել մտածել օրենսդրական հենքը նախապատրաստելու մասին: Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռվածության դրսևորում մեր գործընկերների կողմից: Եթե ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք ազատականացման գործում` սկսեք անել այս տնային աշխատանքը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ