Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են

Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են
22.06.2017 | 23:31

Այսօր Վաշինգտոնում սկսվել են ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, չինական կողմից՝ պետխորհրդի անդամն ու գլխավոր շտաբի պետը: Հանդիպման նպատակն է՝ քննարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունները, որ Փհենյանը հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից:

Հունիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ ուղղությամբ Պեկինի ջանքերը ձախողվել են: Հյուսիսային Կորեայի մասին Թրամփի հռետորաբանությունը հատկապես խստացել է հյուսիսկորեական գերության մեջ գտնված ամերիկացի ուսանողի մահից հետո: Օրերս նա մահամերձ հանձնվել էր ամերիկյան իշխանություններին և մի քանի օրից մահացել էր:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ