Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեյը բրեկզիտի հարցով առաջարկներ է ներկայացրել

Մեյը բրեկզիտի հարցով առաջարկներ է ներկայացրել
23.06.2017 | 14:08

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ԵՄ քաղաքացիները կարող են առնվազն 5 տարի առանց խոչընդոտների շարունակել ապրել երկրում, ազատ օգտվել հանրային, կրթական և առողջապահական ծառայություններից, սոցիալական նպաստներից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեյի առաջարկները «լավ սկիզբ» է անվանել Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից հեռանալու բանակցություններում, որոնք սկսվել են այս շաբաթ:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ