Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով
26.06.2017 | 00:40

Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի։ Երևանում հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ