Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կատարը քննարկում է հարևան երկրների պահանջները

Կատարը քննարկում է հարևան երկրների պահանջները
26.06.2017 | 23:57

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Կատարը մանրակրկիտ քննարկում է հարևան պետությունների պահանջները` հունիսի սկզբին ծագած դիվանագիտական վեճը դադարեցնելու նպատակով:

Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն Քուվեյթի միջոցով 13 պահանջներ ներկայացրին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ, Դոհային տալով 10 օր կատարելու համար։

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ