Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վարչապետ. Մենք հետևում ենք ծախսերի արդյունավետությանը

Վարչապետ. Մենք հետևում ենք ծախսերի արդյունավետությանը
27.06.2017 | 00:11

Մենք շարունակում ենք հետևել բյուջեի ծախսերի արդյունավետությանը: Հունիսի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016-ի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե ծախսերի քանակական, այլ որակական կողմին ու հետևել, թե ինչ արդյունքի են բերել նոր ծախսերը: «Կառավարությունը բյուջեն կառավարում է հենց այդ տրամաբանությամբ»,- հավելեց Կարապետյանը:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ