Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողան. Թուրքիան պաշտպանում է Կատարի հաստատակամությունը` արաբական պահանջը մերժելու հարցում

Էրդողան. Թուրքիան պաշտպանում է Կատարի հաստատակամությունը` արաբական պահանջը մերժելու հարցում
27.06.2017 | 00:14

Թուրքիայի իշխանությունները միանշանակ պաշտպանում են Կատարի իշխանությունների հաստատակամությունը` արաբական պահանջը մերժելու հարցում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկ անգամ ևս աջակցություն հայտնելով Դոհայի դիրքորոշմանը:

«Արաբական պետությունների ներկայացրած 13 պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Որևէ մեկը չի կարող միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին»,- հայտարարել է Էրդողանը: Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 13 պահանջ ներկայացրին Կատարին:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ