Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շավարշ Քոչարյան. Ղարաբաղյան հարցում պետք չէ ավելորդ հույսեր կապել Ռուսաստանի հետ

Շավարշ Քոչարյան. Ղարաբաղյան հարցում պետք չէ ավելորդ հույսեր կապել Ռուսաստանի հետ
29.06.2017 | 18:20

Պետք չէ ավելորդ հույսեր կապել որևէ ուժի հետ: Հունիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հարցին: Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանն առաջին հերթին իր վրա պետք է հույս դնի: Այլոց հետ ավելորդ հույսեր կապելը կարող է սխալ ուղղությամբ շատ հեռուն տանել:

«Միաժամանակ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և մենք մեծապես կարևորում ենք նրա հետ հարաբերությունները: Պարզապես պետք չէ ավելորդ հույսեր կապել»,- հավելեց Քոչարյանը:

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ