Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սելինա Դողանն այցելել է պատրիարքական տեղապահ Բեքչյանին

Սելինա Դողանն այցելել է պատրիարքական տեղապահ Բեքչյանին
29.06.2017 | 18:22

Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին։ Դողանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:


«Տեղապահի պաշտոնը ստանձնած Սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին շնորհավորեցի՝ այցելելով նրան: Քննարկումներ ունեցանք օրակարգային զարգացումների շուրջ: Ցանկանում եմ, որ պատրիարքի ընտրությունը մեր երկրի ու համայնքի համար բարի լինի»,- նշել է Դողանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով: Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ