Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» միջնորդությունը

Դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» միջնորդությունը
30.06.2017 | 15:22

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելք» խմբակցության միջնորդությունը։ «ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելք» խմբակցության միջնորդությունը մերժվել է։


Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոշում է և հիմնավորում է, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»,- Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ