Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քիսինջեր. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կկարողանան ունենալ խաղաղության ընդհանուր տեսլական

Քիսինջեր. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կկարողանան ունենալ խաղաղության ընդհանուր տեսլական
30.06.2017 | 23:32

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը վաղ, թե ուշ կհամոզվեն, որ անհրաժեշտ է միասին գործել, նաև կկարողանան ունենալ խաղաղության ընդհանուր տեսլական, որը ցանկանում են ստեղծել ապագայում, երկխոսություն կծավալեն՝ Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Նա միշտ կարծել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կհամոզվեն, որ անհրաժեշտ է միասին գործել։ Նա նշել է, որ «այժմ իհարկե կարող ենք դժգոհության մի շարք պատճառներ թվարկել, ժամանակակից տեխնոլոգիաներն ազդեցություն են գործում տարբեր երկրների վրա»։


«Հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի պատմական դիրքորոշումը, կարծում եմ, որ հնարավոր է` գտնվում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլի սկզբնամասում»,- ասել է Հենրի Քիսինջերը:

Դիտվել է՝ 2765

Մեկնաբանություններ