Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է դեր կատարել Իսրայելի ու Իրանի կառուցողական շփման հարցում

Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է դեր կատարել Իսրայելի ու Իրանի կառուցողական շփման հարցում
30.06.2017 | 23:45

2-3 տարի հետո Իսրայելն ու Իրանը կսկսեն կառուցողական շփում՝ հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։ Նրա խոսքով, իրականում ինքը եկել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

«Ես ժամանել եմ նաև որովհետև վստահ եմ, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է։ Ես կարծում եմ, որ 2-3 տարի հետո մենք կտեսնենք, թե ինչպես Իսրայելն ու Իրանը ավելի ու ավելի շատ կառուցողական շփում կսկսեն, քանի որ, ըստ էության, Իսրայելի ու Իրանի միջև հիմա արդեն հակասություններ չկան։ Հասկանալի է, որ Հայաստանը նույնպես կարող էր որևէ դեր կատարել, եթե դա նրան հետաքրքիր է»,-շեշտել է Ավիգդոր Էսկինը։

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ