Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը դադարեցրել է ԵԽ-ին դրամական փոխանցումները

Ռուսաստանը դադարեցրել է ԵԽ-ին դրամական փոխանցումները
30.06.2017 | 23:47

Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական միջոցների հատկացումը Եվրոպայի խորհրդին՝ ի պատասխան ռուսաստանցի պատվիրակներին մանդատներից զրկելու որոշման, որն ընդունվել է Ղրիմի բռնակցման կապակցությամբ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով տեղեկացրել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդին: Լավրովն ասել է, որ դրամական սահմանված փոխանցումները կվերականգնվեն, երբ ամբողջությամբ և առանց նախապայմանների կվերականգնվեն Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի պատվիրակության անդամների լիազորությունները:

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ