Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 450 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 450 չվերթ
01.07.2017 | 12:58

Մոսկովյան օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել՝ 41-ը: Առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը՝ չեղարկվել:«Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել՝ 39-ը:


Առցանց չվատախտակների համաձայն՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ:
Օդերևութաբաններն անբարենպաստ եղանակ կանխատեսում են հանգստյան օրերին:

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ