Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թաթարստանում վթարից 13 մարդ է մահացել

Թաթարստանում վթարից 13 մարդ է մահացել
02.07.2017 | 23:29

Թաթարստանում Սամարայից Իժևսկ ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարից 13 մարդ է մահացել, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավտբուսում եղել է 28 մարդ։ Վթարը եղել է վաղ առավոտյան։

«ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է և այրվել։ «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ