Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չորս արաբական երկրները երկարացրել են Կատարի վերջնագրի ժամկետը

Չորս արաբական երկրները երկարացրել են Կատարի վերջնագրի ժամկետը
03.07.2017 | 23:19

Չորս արաբական երկրները համաձայնել են 48 ժամով երկարացնել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը՝ հաղորդում է «Ալ-Ջազիրան»: Ավելի վաղ Կատարը խնդրել էր ևս 48 ժամ որոշում կայացնելու համար։


Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 պահանջներ էին ներկայացրել Կատարին ՝ 10 օր ժամկետ տալով կատարելու համար։ Պահանջների թվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը, Կատարում թուրքական ռազմակայանի վերացումը։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ