Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հուլիսի 4-5-ին՝ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 4-5-ին՝ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
03.07.2017 | 23:21

Հուլիսի 4-ին, 5-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կբարձրանա 2-3 աստիճանով՝ 5-6 աստիճանով նորմայից բարձր, հուլիսի 6-8-ին կնվազի 4-6 աստիճանով:

ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, իսկ հուլիսի 7-8-ի երեկոյան՝ Երևանում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ