Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սաուդյան Արաբիայի թագավորը չի մեկնի Համբուրգ

Սաուդյան Արաբիայի թագավորը չի մեկնի Համբուրգ
03.07.2017 | 23:22

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզը չի մասնակցի հուլիսի 7-8-ին Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղեկացրել են, որ 81-ամյա թագավորը չի ժամանի Համբուրգ՝ պատճառները չմանրամասնելով:

Թագավորության դիվանագիտական աղբյուրը DPA գերմանական լրատվական գործակալությանը հայտնել է, որ թագավորը չեղարկել է այցը Կատարի հետ սուր վեճի կապակցությամբ: Թագավորի փոխարեն հավաքին ներկա կլինի Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամադ ալ-Ջադանը:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ