Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանը դատապարտում է ամբարտակներ կառուցելու Թուրքիայի նախաձեռնությունը

Իրանը դատապարտում է ամբարտակներ կառուցելու Թուրքիայի նախաձեռնությունը
03.07.2017 | 23:23

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եփրատի և Տիգրիսի վրա ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագիրը, ասելով, որ վտանգ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի համար:

Ծրագրի քննադատների համոզմամբ՝ ամբարտակները հանգեցրել են ջրի պակասի Սիրիայում և Իրաքում, և դա ավելի է սրել իրավիճակը տարածաշրջանում: Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ջրի հասանելիությունը Թուրքիան սահմանափակում է քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ