Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը պատրաստվում է գազ առաջարկել Արևելյան Եվրոպային

Թրամփը պատրաստվում է գազ առաջարկել Արևելյան Եվրոպային
05.07.2017 | 01:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին Լեհաստան այցի շրջանակում պատրաստվում է հորդորել Արևելյան Եվրոպայի ղեկավարներին՝ չանհանգստանալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից և բնական գազ գնել ԱՄՆ-ից: Վերջին տարիներին Ռուսաստանը ձմեռային ամիսներին ընդհատում է գազի մատակարարումը այն երկրներ, որոնց հետ գնի շուրջ տարաձայնություններ է ունենում:

Բոլորովին վերջերս ԱՄՆ-ն առաջին անգամ հեղուկ գազ սկսեց մատակարարել Լեհաստանին և մտադիր է դեպի Եվրոպա գազի մատակարարման ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել: Անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկվում՝ «ոսկե դարաշրջան» բերելու Ամերիկայի էներգետիկ քաղաքականության համար, որը երկրին հնարավորություն կտա էներգետիկ գերտերություն դառնալ՝ Եվրոպա և Ասիա գազ արտահանելով:

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ