Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի անմարդկային բնույթը. ՀՀ ԱԳՆ

Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի անմարդկային բնույթը. ՀՀ ԱԳՆ
06.07.2017 | 01:45

Զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի անմարդկային բնույթը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային բնույթը»:


Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են, որ փոխհրաձգության հետևանքով մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին և 2-ամյա աղջիկ: Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր տարածել են արնաշաղախ երեխայի լուսանկարները:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ