Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
06.07.2017 | 18:24

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում, Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Երկու նախագահների հանդիպումը վաղն է, Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Թիլերսոնի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է թռիչքազերծ գոտիներ հաստատել Սիրիայում Ռուսաստանի հետ համակարգելով, համատեղ մեխանիզմներ մշակել՝ հրադադարը մշտադիտարկելու և վստահ լինելու, որ մարդասիրական օգնությունը տեղ է հասնում: Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը կայունություն կբերի Սիրիայում:

«Եթե մեր երկու երկրները միասին աշխատեն կայունության հաստատման ուղղությամբ, դա Սիրիայում քաղաքական ապագայի հաջողության հիմք կդառնա»,- ասել է Ռեքս Թիլերսոնը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պարտավոր է կանխել Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը:

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ