Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սևանից լրացուցիչ ջրառի օրինագիծն ընդունվեց

Սևանից լրացուցիչ ջրառի օրինագիծն ընդունվեց
06.07.2017 | 18:26

ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը: Կողմ քվեարկեցին 77, դեմ՝ 4 պատգամավորներ: Դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երկու օր առաջ: Սևանից ջրի բացթողնման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Կառավարությունն առաջարկում է այս տարի լճից տարեկան բացթողնման չափաքանակը դարձնել մինչև 270 մլն խորանարդ մետր՝ լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորելով էներգետիկ և ոռոգման կարիքներով:


Բնապահպանները պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող հէկերի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ