Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արաբական երկրները Կատարի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Մանամայում

Արաբական երկրները Կատարի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Մանամայում
06.07.2017 | 18:35

Արաբական երկրները, որոնք Կատարին բոյկոտ են հայտարարել, պայմանավորվել են հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում՝ ասվում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ:


«Նախարարները պայմանավորվել են, որ կշարունակեն հետևել իրավիճակին ու հաջորդ նիստը Մանամայում կանցկացնեն»,- ասվում է փաստաթղթում, որը ընթերցել է Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեխ Շուկրին։ Հանդիպման օրը հայտնի չէ։

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ