Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱԺ-ն հաստատեց 2016-ի պետական բյուջեի կատարողականը

ԱԺ-ն հաստատեց 2016-ի պետական բյուջեի կատարողականը
08.07.2017 | 00:39

ԱԺ-ն 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Հայաստանի 2016-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքը դեմ է. ««Ելք»-ը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, և կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ձայները բավարար չեն, որպեսզի կատարողականը հաստատվի։ Մենք դեմ ենք, և որպեսզի կատարողականը չհաստատվի, մենք առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի այս որոշումը չանցնի։ Այսինքն՝ դեմ ենք ոչ միայն քվեարկությամբ, այլև դեյուրե հաստատվի»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ իրենց դիրքորոշումը ևս դեմ է, բայց չքվեարկելու համար հիմքեր չեն տեսնում։ Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես ուզում եմ արձանագրել, որ մեր հաշվարկը ճիշտ էր՝ եթե ընդդիմությունը չքվեարկեր, կատարողականը չէր անցնում, որովհետև 52 կողմը բավարար չէր»։

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ