Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայի փոխվարչապետը՝ անցանկալի անձ Նիդերլանդներում

Թուրքիայի փոխվարչապետը՝ անցանկալի անձ Նիդերլանդներում
08.07.2017 | 00:56

Նիդերլանդները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին անցանկալի անձ է հռչակել: Թուրք քաղաքական գործիչը պատրաստվում էր մասնակցել այդ երկրում նախատեսված միջոցառմանը՝ նվիրված Թուրքիայում անցյալ տարվա ձախողված հեղաշրջման փորձին:

Նիդերլանդական կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թյուրքեշի և թուրքական կառավարության այլ պաշտոնյաների ներկայությունը ցանկալի չէ՝ «հաշվի առնելով ներկայիս հանգամանքները երկու երկրների միջև հարաբերություններում»:

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ