Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արթուր Դավթյան. Ցանկացած ծեծ գնահատում եմ որպես հանցագործություն

Արթուր Դավթյան. Ցանկացած ծեծ գնահատում եմ որպես հանցագործություն
08.07.2017 | 00:58

Որպես դատախազ՝ ցանկացած ծեծ գնահատում եմ որպես հանցագործություն, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:


«Մատնանշված դեպքի կապակցությամբ, կարծում եմ, համապատասխան հրապարակում արել ենք, որտեղ այդ դեպքի վերաբերյալ ոստիկանները համապատասխան զեկուցագրեր են ներկայացրել, գործով ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն էլ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել: Այդ ամբողջ նյութերը մեր կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, այդ փաստով հարուցվել է քրգործ»,- ասաց նա: Դատախազը նշեց, որ կալանավորվածներ չկան՝ նշելով, որ որևէ մեկին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցների համակցություն պիտի լինի: Դիտարկմանը, թե ո՞վ է մեղավոր, որ երկրում անարդարության մթնոլորտ է արմատավորվել, դատախազը նշեց, որ նոր չի արմատավորվել, բայց տարեցտարի երկրում անարդարության հաղթահարման դրական աճ է գրանցվում:

«Ոչ մեկս ցանկություն չունենք թաքցնել խնդիրները՝ լավ հասկանալով, որ թաքցրած խնդիրը վաղը տասնապատկվելու է: Հաշվի ենք նստելու յուրաքանչյուր պրոբլեմի հետ և դրա լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվելու»,- ասաց նա:

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ