Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արտաշես Հովսեփյանի հուղարկավորությունը՝ հուլիսի 11-ին

Արտաշես Հովսեփյանի հուղարկավորությունը՝ հուլիսի 11-ին
08.07.2017 | 00:59

Հուլիսի 6-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Արտաշես Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 13:00-14:00-ը Հայաստանի նկարիչների միության շենքում (Աբովյան 16)։ Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ