Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռեքս Թիլերսոնը ժամանել է Կիև

Ռեքս Թիլերսոնը ժամանել է Կիև
09.07.2017 | 21:41

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանել է Կիև, որտեղ նախատեսված են ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններ: Հանդիպմանը քննարկվելու են Կիևի նախաձեռնած տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՈՒկրաինայի արևելքի իրավիճակին, որտեղ շարունակվում են ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների միջև բախումները:


ԱՄՆ պետքարտուղարի հետ Կիև է ժամանել ՈՒկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակված Կուրտ Վոլքերը: Նա համակարգելու է Վաշինգտոնի ջանքերը` ուղղված Դոնբասում խաղաղության հաստատմանը:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ