Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին
10.07.2017 | 16:51

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին վերաբերող հարցեր, ներկայացվել՝ ՀՄԿ քաղաքականության հանձնաժողովի, ֆինանսական և աուդիտի կոմիտեների տարեկան հաշվետվությունները: ՀՄԿ տարեկան նստաշրջանին մասնակցել են ՀՄԿ 182 անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակություններ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության մաքսային ծառայությունների ղեկավարների հետ. քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ