Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը

Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը
10.07.2017 | 23:22

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում են, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:


«Ռուսաստանից գնված նոր ռազմամթերքը կբազմապատկի ռազմաճակատում տեղակայված զորքի մարտական հնարավորությունները»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ