Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր

Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր
10.07.2017 | 23:24

Ավստրիայի ԱԳՆ-ն արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի մուտքը երկիր: Նա մտադիր էր ելույթ ունենալ Ավստրիայում բնակվող հայրենակիցների հետ հանդիպմանը՝ Թուրքիայում անցյալ տարվա հեղաշրջման ձախողված փորձի տարելիցին։

«Այդ միջոցառումը չափից շատ մարդաշատ է և սպառնում է հասարակական կարգին և անվտանգությանը»,- երկուշաբթի օրը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ORF հեռուստառադիոընկերության հետ զրույցում՝ հավելելով. «Դրա հիման վրա էլ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը որոշել է արգելել թուրք նախարարի այցը»։


Անցյալ շաբաթ Նիդերլանդներն էր ոչ ցանկալի անձ հայտարարել Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին, որ նույնպես պատրաստվում էր ելույթ ունենալ հեղաշրջման փորձին նվիրված միջոցառմանը։ Գերմանիան արգելել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը գերմանացի թուրքերի հանրահավաքում:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ