ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մահացել է «Մայրիկ» ֆիլմի դերակատար Իզաբել Սադոյանը

Մահացել է «Մայրիկ» ֆիլմի դերակատար Իզաբել Սադոյանը
11.07.2017 | 00:01

89 տարեկանում մահկանացուն է կնքել դերասանուհի Իզաբել Սադոյանը: Նա հայ հանդիսատեսին հայտնի է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերակատարմամբ: Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր, դերասան Ժան Բուիզի կինը։

Դերասանուհին խաղացել է 50 ֆիլմում, 25 բեմադրությունում: Վերջին անգամ բեմ էր բարձրացել 2016-ի դեկտեմբերին՝ Փարիզի Théâtre de l’Oeuvre-ում՝ «Թռիչքից առաջ» ներկայացման համար:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ