Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սպիտակ տունը փորձում է փոխել Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանող Սենատի օրինագիծը

Սպիտակ տունը փորձում է փոխել Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանող Սենատի օրինագիծը
11.07.2017 | 14:33

Սպիտակ տունը փորձում է փոխել Սենատի օրինագիծը, որով նոր, խիստ պատժամիջոցներ են նախատեսվում Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանին վերաբերող առաջարկները կցված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին: Օրինագիծը, որը ընդունվել էր Սենատի մեծամասնության կողմից, սառեցվել է Ներկայացուցիչների պալատում։ Սպիտակ տան իրավական հարցերով ղեկավար Մարկ Շորթը լրագրողներին փոխանցել է, որ վարչակազմը աջակցում է նոր պատժամիջոցներին, սակայն դեմ է դրույթին, որով կոնգրեսականներին շատ ավելի մեծ արտոնություն է տրվում՝ պատժամիջոցներ կիրառելու համար:


Ըստ դրույթի՝ կոնգրեսականները կարող են վերանայել փաստաթուղթը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը փորձի թեթևացնել կամ դադարեցնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ